ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
  
  • Armenian flag raising during the official opening ceremony of STTI
  • Second International Nursing Congress of Armenia
  • Yerevan State Armenian-American Medical College "Erebouni" established STTI "Chi Delta" chapter

Nursing Congress

           2013թ սեպտեմբերի 18-20-ը, ք.Երևանում, Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կայացավ Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարը` «Բուժքույրություն. Անցում մասնագիտությունից մասնագիտական պրակտիկա» թեմայով:

  

                                                    Նկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ

  ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի, Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի և Գլոբալ կրթության զարգացման Ինստիտուտի, Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համատեղ կազմակերպված կոնգրեսը եզակի հնարավորություն  ստեղծեց քույրական գործի և առողջապահական համակարգի կրթական և պրակտիկ ոլորտներում աշխատող մասնագետների համար ներկայացնել և քննարկել քույրական գործի ներդրումները առողջության պահպանման, խնամքի, պրակտիկայի, կրթության և միջազգային համագործակցության մեջ:

Համագումարի նպատակն էր բարձրացնել Հայաստանում բուժքույրերի դերը, նպաստել բուժքույրական սպասարկման որակի բարձրացմանը, բուժքույրական կրթության միջազգային չափորոշիչների և որակի ապահովմանը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել բուժքույրերին համախմբվել և կիսել իրենց գիտելիքներն ու փորձը քույրական գործի, կրթության, գիտական ապացույցների վրա հիմնված պրակտիկայի կարևորագույն հարցերի շուրջ:

Համագումարի խնդիրներն էին.

- Զարգացնել բուժքույրական գիտությունը և նոր տեխնոլո­գիաները` խթանելու բուժքույրական գիտական հետազոտությունը, պրակտիկան, կրթությունը

- Ընդլայնել, բարելավել և մատչելի դարձնել առողջապահական ծա­ռա­յու­թյունները, նպաստել բուժքույրական խնամքի որակի բարձրացմանը

- Ցուցադրել բուժքույր առաջնորդների ներդրումները ան­հա­տների, ընտանիքների և համայնքների առողջության բարելավման մեջ

- Մշակել կրթական մոդելներ, որոնք ուղղված են բուժքույրական պրակտիկայի մար­տահրավերներին

- Ուսումնասիրել և ներդնել նորարարական ռազմավարություններ` խթանելու գլոբալ բուժքույրական պրակտիկան

 - Ստեղծել հնարավորություններ բուժքույրական գլոբալ հանրության մեջ Հայաս­տանի բուժքույրերի ինտեգրման համար:             

- Նպաստել բուժքույրական ասոցիացիաների դերի և նշանակության բարձրացմանը:

Համագումարին մասնակցելու են շուրջ 200 բուժքույր, որոնցից մոտ 150-ը հայ բուժքույրեր են: 

Մեր հաղորդումները