ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Միջազգային համագործակցություն

2013թ. նոյեմբերի 16-20-ը ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում կայացավ Սիգմա Տետա Տաու միջազգային (ՍՏՏՄ) պատվավոր միության 42-րդ երկամյա համաժողովը:

Համաժողովի նպատակն էր մասնակիցներին տալ մասնագիտական զարգացման հնարավորություններ, նոր իրավական ուղիներ նշել՝ քույրական պրակտիկայի, կրթության, գիտահետազոտական հարցերի զարգացման համար՝ նորարարության և առաջնորդության միջոցով: Համաժողովին մասնակցելու էին ժամանել ԱՄՆ բազմաթիվ նահանգների, Եվրոպական և ասիական տարբեր երկրների ներկայացուցիչներ:

Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության մասնաճյուղ դառնալու հայտ էին ներկայացրել մի քանի երկրների քոլեջներ, որոնց ուսումնական ծրագրերը ճանաչվել էին ՍՏՏՄ պատվավոր միության պետական կառավարման կոմիտեի կողմիցԵրևանի հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի Քույրական գործի կազմակերպում մասնագիտության քառամյա ծրագիրը անցնելով գնահատման գործընթաց ևս ընդունվեց և ճանաչվեց ՍՏՏՄ-ի կողմից:

Համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ այդ երկրների և մեր քոլեջների ներկայացուցիչները բեմ բարձրացրեցին իրենց երկրների դրոշները: Բարձրացվեց նաև Հայաստանի Հանրապետության դրոշը, որով և  Երևանի հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի  Քայ Դելտան (Chi Delta) պաշտոնապես ճանաչվեց որպես ՍՏՏՄ-ի մասնաճյուղ: Դա մեծ պատիվ էր մեր հանրապետության համար, քանի որ ՀՀ-ն միակ երկիրն էր, որը ներկայացնում էր ԱՊՀ տարածաշրջանը և եզակիներից մեկը եվրոպական տարածաշրջանում

Մեր հաղորդումները