ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Լրատու

 Գիտագործնական բուժքույրական հանդեսը լույս է տեսնում 2005-ի ապրիլից: Լրատուի գլխավոր խմբագիրն է բգդ Ալինա Մաքսիմի Քուշկյանը: Խմբագրական կոլեգիայի կազմում են հանրապետության առողջապահության ոլորտի գիտնականներ, աշխատող գլխավոր բուժքույրեր, քոլեջի աշխատակիցներ: 


«Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի ուշադրության կենտրոնում բուժքույրն է իր աշխատանքով, հոգսերով, ձեռքբերումներով: Հանդեսում տպագրվում են նյութեր նաև բժշկական քոլեջի ուսանողության, դասախոսների և ընթերցողների լայն շրջանի համար հետևյալ խորագրերով` «Բարեփոխումներ քույրական գործում, առողջապահության համակարգում», «Օգնություն բուժքրոջը», «Քույրական գործընթացը տարբեր հիվանդությունների ժամանակ», «Առողջ կենսակերպ», «Օրվա թեմայով», «Բուժում է բնությունը», «Գեղեցկության գաղտնիքները», «Բժշկագիտության երախտավորները», «Պատմության էջերից», «Կրթական բարեփեխումներ», «Քոլեջի առօրյան», «Ճանաչողական» և այլն: 

Ուսանողներին և բուժքույրերին հետաքրքրող մասնագիտական, գործնական հետազոտությունների մասին նյութերը պարբերաբար արտացոլվում են լրատուի էջերում: Տպագրվում են հոդվածներ լավագույն բուժույրերի կողմից, նրանց աշխատանքային կենսագրության էջերից, այն դարձնելով փորձի փոխանակման օրինակ: 

«Լրատուի» աշխատանքներին հետևում և բարձր գնահատականների են արժանացրել «Առողջապահության» հանդեսի գլխավոր խմբագիր Մ. Մուրադյանը, «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» գլխավոր խմբագիր Ռ. Հովհաննիսյանը, քոլեջների, բուժկանխարգելիչ հիմնարկների աշխատակիցներ: Առ այսօր լույս է տեսել «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի ավելի քան 30 համար: 

Մեր հաղորդումները