ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Քոլեջի Նորությունները

 

 

 Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջը հանդիսավոր պայմանններում հանձնեց «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության 2013թ. շրջանավարտների դիպլոմները:
Միջոցառմանը  ներկա էին արտասահմանից հրավիրված հյուրեր, դասախոսներ, մասնագետներ:
Դեռևս 1995 թ-ին քոլեջը, առաջինը հանրապետությունում, ներդրեց բուժքույրերի պատրաստման քառամյա կրթական ծրագիր` 0415 «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ: Այն իրականացվեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի (UCLA)  համալսարանի բուժքույրական կենտրոնի հետ  համատեղ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ և  Ամերիկյան միջազգային  առողջապահական Ալյանսի աջակցությամբ:
Նշենք նաև, որ քոլեջում ստացած քառամյա կրթությունը համարժեք  է  «Քույրական գործի»-ի բակալավրի կրթական աստիճանին:
Քառամյա կրթական ծրագրի  շրջանավարտները ստանում են ՀՀ պետական դիպլոմ քոլեջի կողմից և «Քույրական գործի»-ի բակալավրի համավաստագիր` ԱՄՆ -ի Կալիֆորնիայի Լոս  Անջելեսի  համալսարանի (UCLA) բժշկական կետրոնի կողմից:
 Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի  շրջանավարտները   մեծ   պահանջարկ  ունեն ինչպես  Հայաստանում,  այնպես էլ արտերկրում և հավելենք  ամենակարևորը, քառամյա կրթական ծրագրի  շրջանավարտները կարող  են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Հանրային Առողջապահության» քակուլտետում և ստանալ ՄԱԳՐՍՏՐՈՍԻ կրթական աստիճան:

 

 

 

 

 

 

  Նկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ

Մեր հաղորդումները