ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Միջոցառումներ

2013թ սեպտեմբերի 18-20-ը, ք.Երևանում, Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կայացավ Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարը` «Բուժքույրություն. Անցում մասնագիտությունից մասնագիտական պրակտիկա» թեմայով:

 

 

 

 

 

 

Նկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ

ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի, Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի, Սիգմա Տետա Տաու միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համատեղ կազմակերպված կոնգրեսը եզակի հնարավորություն  ստեղծեց քույրական գործի և առողջապահական համակարգի կրթական և պրակտիկ ոլորտներում աշխատող մասնագետների համար ներկայացնել և քննարկել քույրական գործի ներդրումները առողջության պահպանման, խնամքի, պրակտիկայի, կրթության և միջազգային համագործակցության մեջ:

 

 
Համագումարի նպատակն էր բարձրացնել Հայաստանում բուժքույրերի դերը, նպաստել բուժքույրական սպասարկման որակի բարձրացմանը, բուժքույրական կրթության միջազգային չափորոշիչների և որակի ապահովմանը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել բուժքույրերին համախմբվել և կիսել իրենց գիտելիքներն ու փորձը` քույրական գործի, կրթության, գիտական ապացույցների վրա հիմնված պրակտիկայի կարևորագույն հարցերի շուրջ:
 
Համագումարի խնդիրներն էին.
  • Զարգացնել բուժքույրական գիտությունը և նոր տեխնոլո­գիաները` խթանելու բուժքույրական գիտական հետազոտությունը, պրակտիկան, կրթությունը
  • Ընդլայնել, բարելավել և մատչելի դարձնել առողջապահական ծա­ռա­յու­թյունները, նպաստել բուժքույրական խնամքի որակի բարձրացմանը
  • Ցուցադրել բուժքույր առաջնորդների ներդրումները ան­հա­տների, ընտանիքների և համայնքների առողջության բարելավման մեջ
  • Մշակել կրթական մոդելներ, որոնք ուղղված են բուժքույրական պրակտիկայի մար­տահրավերներին
  • Ուսումնասիրել և ներդնել նորարարական ռազմավարություններ` խթանելու գլոբալ բուժքույրական պրակտիկան
  • Ստեղծել հնարավորություններ բուժքույրական գլոբալ հանրության մեջ Հայաս­տանի բուժքույրերի ինտեգրման համար:             
  • Նպաստել բուժքույրական ասոցիացիաների դերի և նշանակության բարձրացմանը:

Համագումարին մասնակցել են շուրջ 200 բուժքույր, որոնցից մոտ 150-ը հայ բուժքույրեր էին: 

 

Մեր հաղորդումները