ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Պատմություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հայ-ամերիկյան “Էրեբունի” պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է ՀՍՍՀ մինիստրների սովետի 1977թ. հուլիսի 1-ի ՆՈ 422 հրամանի համաձայն կազմակերպված թիվ 2 բժշկական ուսումնարանի /1996թ.-ից “Գրիգոր Մագիստրոս բժշկական ուսումնարան” ՊՓԲԸ/ և 1993թ.կազմակերպված Երևանի քաղաքապետարանի “Էրեբունի” բժշկական քոլեջ ՊՓԲԸ միաձուլման միջոցով / ՀՀ կառավարության 14.01.2002թ. թիվ 28 որոշում/:

Քոլեջը 1977թ. մինչ օրս հանրապետության միջին բուժանձնակազմի շարքերը համալրել է ավելի քան 20.000 բուժաշխատողներով: 1977թ. գործել են հետևյալ բաժինները` Բուժական գործ, մանկական բուժքույր - 1977-1995թթ.,սանբուժակ 1979-1994թթ.

  • Քույրական գործ -1977թ.- առ այսօր,
  • Լաբորատոր ախտորոշում 1988թ. առ այսօր,
  • Մանկաբարձական գործ- 1993թ. առ այսօր
  • Ատամնատեխնիկական գործ – 1995թ. առ այսօր
  • Դեղագործություն1995թ.-ից առ այսօր /2009թ.-ից նաև հեռակա ուսուցման համակարգ/
  • Քույրական գործի կազմակերպում 1995թ. առ այսօր
  • Բուժական կոսմետոլոգիա – 2005թ. առ այսօր
  • Բուժական մերսում – առ այսօր
  • Հիվանդի ընդհանուր խնամք /կրտսեր բուժքույր/ – 2011թ.

Ներկայումս քոլեջում սովորում են 1300 ուսանողներ, աշխատում են 100-ից ավելի դասախոսներ, որոնց մի մասն ունեն գիտական կոչում, դասավանդում են նաև արտասահմանից գործուղված մասնագետներ` ԱՄՆ, Շվեդիա և այլ երկրներ:

1983-89թթ. ուսումնարանում “բուժական գործ” բաժնում սովորել են տասնյակ սփյուռքահայ ուսանողներ Սիրիայից և Լիբանանից: 1993թ.-ից “Էրեբունի” պետական բժշկական քոլեջում ներդրվել են բուժքույրերի և մանկաբարձների պատրաստման եռամյա և 1995թ.-ից բուժքույրական գործի կազմակերպիչների պատրաստման քառամյա ծրագրերը: 1995թ.-ից բուժքույրերի և մանկաբարձների եռամյա ծրագրերը ներդրվել են մյուս բոլոր պետական բժշկական քոլեջներում, բարեփոխվել են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը: 1995թ.-ից քոլեջը առաջինը հանրապետություն ներդրեց բուժքույրերի քառամյա ծրագիրը: Այն իրականացվեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի (UCLA) բժշկական համալսարանական կենտրոնի բուժքույրական քոլեջի հետ համատեղ: Քոլեջը պատրաստում է բուժքույրական գործի կազմակերպիչներ, որոնք ստանում են ՀՀ պետական դիպլոմ քոլեջի կողմից, և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի (UCLA) բժշկական կենտրոնի կողմից տրվող բակալավրի հավաստագիր /սերտիֆիկատ/: 1996թ.-ին ստեղծվել է բուժքույրերի միությունը: Համաձայն կնքված պայմանագրի 1996թ.-ից քոլեջն համագործակցում է Շվեդիայի Յուլոսլիգ քաղաքի համալսարրանական գիտությունների քույրական քոլեջի հետ: Կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով քոլեջի դասախոսները և լավագույն ուսանողները գործուղվում են Շվեդիա: 1997թ.-ին “Էրեբունի” պետական բժշկական քոլեջում ստեղծվել է գիտահետազոտական կենտրոն: 1997թ.-ին քոլեջը դարձել է բուժքույրերի հետդիպլոմային կրթության ուսումնական բազա ՀՀ ԱԱԻ-ում ստեղծված Քույրական գործի կազմակերպում ամբիոնի համար, որտեղ առ այսօր վերապատրաստվել են 302 բուժքույրեր: Միջազգային բուժքույրական լիդերության ինստիտուտի տնօրենները AIHA բուժքույրական ծրագրի ավագ խորհրդական Շերոն Վենստեյնի ջանքերով քոլեջում բացվեց գիտահետազոտական ուսումնական կենտրոն, որը հետագայում դարձավ ՀՀ ԱՆ ԱԱԻ բուժքույրերի վերապատրաստման բազան: 1998թ. ՀՀ կառավարության մարտի 2-ի թիվ 130 որոշումով թույլատրեց “Էրեբունի” քոլեջին փորձարարության կարգով բարձրագույն կրթությամբ բակալավրի կրթական աստիճանով բուժքույրերի պատրաստումը: 1999թ.-ին քոլեջը տվեց Քույրական գործի կազմակերպիչների առաջին շրջանավարտները: Նրանց շնորհանդեսը մեծ շուքով նշվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, որին մասնակցում էր 1000-ից ավելի հյուրեր: 1990թ. քոլեջը համագործակցում է Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ և քոլեջի լավագույն ուսանողները համարվում են այդ միության անդամ: 2000թ. ստեղծվել է խորհրդատվական կապ առողջապահության համաշխարհային կազմության (ԱՀԿ) հետ: 2001թ.-ից քոլեջը համագործակցում է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օհամա քաղաքի համալսարանական բժշկական կենտրոնի բուժքույրական քոլեջի հետ` հեռավար ուսուցման միջոցով: 2001թ.-ին ՀՀ ԱՆ թիվ 951 հրամանով “Էրեբունի” պետական բժշկական քոլեջում ստեղծվել է գիտամեթոդական խորհուրդ, որի կազմում են հանրապետության առաջատար մասնագետներ, որոնք քննարկում, վերանայում և հաստատում են ուս. ծրագրերը, կատարում են ուսումնամեթոդական խորհրդատվություն: Հայերեն լեզվով թարգմանվել են LEMON ծրագրի ուսումնամեթոդական նյութերը, կազմվել և թարգմանվել են մայրենի լեզվով մեծաքանակ մասնագիտական դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Քոլեջը 2005թ.-ից համագործակցում է ԱՄՆ/ՄԶԳ ՆՕՎԱ, ՆՕՎԱ2 ծրագրերի հետ` գյուղական վայրերի վերարտադրողական առողջապահության, ընտանիքի պլանավորման հարցերով: 2005թ.-ի հունվարի 25-ին հաստատվելեն ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 23-Ն հրամանով միջին մասնագիտական կրթության 6 մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները` “Քույրական գործ”, “Մանկաբարձական գործ”, “Ատամնատեխնիկական գործ”, “Դեղագործություն”, “Լաբորատոր ախտորոշում”, “Քույրական գործի կազմակերպում”/, 2006թ-ից` “Բուժական կոսմետոլոգիա”, “Բուժական մերսում”, 2009թ.-ից` “Հիվանդի ընդհանուր խնամք” /կրտսեր բուժքույր/ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները. ԼԻՑԵՆԶԻԱ N KX-000049:

2008թ.-ից քոլեջում բացվեց “ընտանեկան բուժքույրության” ամբիոն, որտեղ կարող են մասնագիտանալ և վերապատրաստվել հանրապետության բուժքույրերը` ստանալով ընտանեկան բուժքրոջ որակավորում:

2009թ.-ից քոլեջը համագործակցում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Վոշբորն համալսարանի բուժքույրական քոլեջի հետ: 2010թ.-ին ստեղծվել է Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա ՀԿ, որն իր շարքերում ունի 500-ից ավելի անդամներ: Քոլեջի, Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա ՀԿ–ի և միջազգային գործընկերների ուժերով 2011թ. ապրիլի 27-30-ը անցկացվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ, որի շրջանակներում Հայաստանի բուժքույրերն ինտեգրվեցին ԱՄՆ Sigma Theta Tau International (STTI) պատվավոր բուժքույրական միությանը: 2013թ. սեպտեմբերի 18-20-ը կայացավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ: Համագումարի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի»  պետական բժշկական քոլեջում հաստատվեց  STTI  պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը: 2011թ.-ից քոլեջն ունի համագործակցության պայմանագիր Անգլիայի Միացյալ Թագավորության Շոտլանդիայի Արևմտյան Համալսարանի հետ:

Քոլեջի լավագույն շրջանավարտները համաձայն կնքված պայմանագրերի կարող են ուսումը շարունակել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայկական բժշկական ինստիտուտի 2-րդ և 3-րդկուրսերում, ինչպես նաև` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Հանրային առողջապահություն» ֆակուլտետում: 

Մեր հաղորդումները