ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Ամբիոններ

Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջն ունի 13 ամբիոն.

  1. Քույրական գործ
  2. Թերապիա, վերականգնողական և ավանդ. բժշկություն
  3. Վիրաբուժություն և վերակենդանացում
  4. Մանկաբուժություն
  5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա
  6. Անատոմիա, ֆիզիոլոգիա և կենսաբանություն
  7. Մանրէաբանություն, վարակիչ հիվ. և հիգիենա
  8. Դեղաբանություն և դեղագործություն
  9. Բուժ. կոսմետոլոգիա և մերսում
  10. Մաթեմատիկա և բնագիտ. առարկաներ
  11. Լեզուներ
  12. Սոցիալ տնտեսագիտություն
  13. Ատամնատեխնիկական գործ 

 

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2008թ.-ից քոլեջում գործում է "Ընտանեկան բուժքույրություն" ամբիոն՝ ընտանեկան բուժքույրերի պատրաստման և միջին բուժքանձնակազմի հմտությունների կատարելագործման համար: Քոլեջը համարվում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժքույրական ամբիոնի համար հետդիպլոմային կրթության ուսումնական բազա:

Ամբիոնների գործունեության հիմնական նպատակներն են՝

  • ապահովել դասավանդվող առարկաների ուսումնամեթոդական և ուսումնածրագրային փաստաթղթերի համապատասխանությունը տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչների պահանջներին
  • օգնել դասավանդողներին և ուսումնապրակտիկ բազաների մեթոդական ղեկավարներին իրականացնել միջոցառումներ՝ ուղղված շրջանավարտների պատրաստման որակի կատարելագործմանը
  • բարձրացնել դասավանդողների մասնագիտական մակարդակը
  • իրականացնել միջոցառումներ մանկավարժական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ՝ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ մասնագետների պատրաստման որակի բարելավման նպատակով
  • բարձրացնել միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցութնակությունը՝ աշխատանքի ներքին և միջազգային շուկաներում:

Մեր հաղորդումները