ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Մեր մասին

Մենք ողջունում ենք ձեր նախաձեռնությունը ուսումը շարունակել մեզ մոտ և ուրախ ենք, որ ընտրել եք Երևանի «Էրեբունի> պետական բժշկական քոլեջը, քոլեջ, որն ունի տասնամյակների պատմություն և բժշկական միջին մասնագիտական կադրեր պատրաստելու հարուստ փորձ: Այն հանրապետությունում ճանաչված է որպես առաջատար կրթական հաստատություն: 

Քոլեջում Ձեզ հնարավորություն կտրվի ընտրություն կատարել ըստ Ձեր նախասիրությունների հետևյալ 9մասնագիտությունների միջև` 

 

 

  1. Քույրական գործ 
  2. Մանկաբարձական գործ 
  3. Դեղագործություն 
  4. Լաբորատոր ախտորոշում 
  5. Բուժական կոսմետոլոգիա 
  6. Բուժական մերսում 
  7. Քույրական գործի կազմակերպում 
  8. Ատամնատեխնիկական գործ 
  9. Հիվանդի ընդհանուր խնամք 

   Ուսուցումը բարձր հիմքերի վրա է դրված շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխան պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի: Քոլեջն ունի ժամանակակից սարքավորումներով և ուսումնադիտողական պարագաներով հագեցած կաբինետ-լաբորատորիաներ, համակարգչային հագեցվածություն, ինտերնետային կապ, հարուստ գրադարան: Պրակտիկ ուսուցումն անցնում է մայրաքաղաքի լավագույն կլինիկական բազաներում: Քոլեջի բարձր որակավորում ունեցող 130 դասախոսները կօգնեն ձեզ դառնալու առողջապահության միջին օղակի արդի պայմաններում մրցունակ մասնագետներ: Քոլեջն առաջարկում է նաև անգլերեն լեզվով անցկացվող կուրսեր, որի նպատակն է մեկ ընդհանուր միջազգային միջավայր ինտեգրել ուսանողներ աշխարհի տարբեր մասերից: Կրկին ողջունում ենք Ձեր գալուստը Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ: 

 

 

Մեր հաղորդումները