ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Մանկաբարձական գործ

 0402 "Մանկաբարձական գործ" մասնագիտություն


- Մանկաբարձուհու գործունեության օբյեկտը կինն է, նրա ընտանիքը և հասարակությունը:
- Նրա գործունեությունը նպատակաուղղված է ընտանիքի պլանավորմանը, առողջության պահպանմանը և վերարտադրողական ֆունկցիային:
- մանկաբարձները բուժկանխարգելիչ օգնություն են ցուցաբերում կնոջը նրա կյանքի բոլոր շրջաններում:
- հսկում և զննում է հղիներին,ծննդաբերողներին,ծննդկաններին, նորածիններն:
- իրականացնում է անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինիկոլոգիական ախտաբանական իրավիճակներում:

- ցուցաբերում է ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ կամ մանկաբարձ – գինիկոլոգի հետ միասին `ախտաբանական ծննդաբերության ժամանակ , հետծննդյան շրջանում, կատարում է նորածնի առաջնային հարդարանք և անհրաժեշտության դեպքում `իրականացնում է նորածնի վերակենդանացում, - մանկաբարձուհին ընտանիքին ցուցաբերում է խորհրդատվական օգնություն, օգնում և կըթում է կնոջը:
- մանկաբարձուհին կատարում է բժշկի ախտորոշիչ և բուժական նպատակները:

Մանկաբարձուհու մասնագիտական գործունեության ոլորտները: 

Մանկաբարձական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես մանկաբարձ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի բուժկանխարգելիչ , գիտահետազոտական , բնակչության սոցիալական պաշտպանության և բուժ ծառայություն իրականացնողայլ հիմնարկները:

Մանկաբարձուհու մասնագիտական գործունեության տեսակները: 
Մանկաբարձը կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները:
- բուժախտորոշիչ
- բուժսպասարկման
- բուժկանխարգելիչ
- վարչակազմակերպչական
- ուսուցողական

Մանկաբարձի հետագա կրթության իրավունքները:
- յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը
- շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթության ծրագրերը:
- յուրացնելու միջին մասնագիտական շարունակական / հետդիպլոմային/ կրթական ծրագրերը:
«Մանկաբարձական գործ» մասնագիտութան ուսման տևողությունը 3 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 4 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար: 

Մեր հաղորդումները