ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Բուժական մերսում

0411 «Բուժական մերսում» մասնագիտություն 


Շրջանավարտի որակավորումը – բուժակ-մերսող:
Բուժակ մերսող մասնագետի գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական և սոցալիական պաշտպանության հիմնարկները:
Բուժակ-մերսողի գործունեությունը ուղղված է`
Տարբեր հիվանդություններից և վնասվածքներից հետո առաջացած առանձին անձանց, ազգաբնակչության տարբեր սեռատարիքային խմբերի, հիվանդների և հաշմանդամների առողջության, աշխատունակության բարձրացմանը և հաշմանդամության կանխարգելմանը:
Այն ներառում է` 
- պացիենտներին և ազգաբնակչության առողջ ապրելակերպի ուսուցումը
- պացիենտների, ազգաբնակչության առողջ, գեղեցիկ, արտաքին տեսքի պահպանումը:
- սպասարկման ոլորտում անվտանգ աշխատանքյին միջավայրի ապահովումը:
- սպասարկման ոլորտներում սանիտարահիգիենիկ ապահովումը և համաճարակաբանական պահանջվող նորմերի ապահովումը: 
- մասնագիտական գործունեության մեջ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը
- ծերացման կանխարգելման վերաբերյալ խորհրդատվական և ուսուցողական աշխատանքները
- բնակչության առողջության ամրապնդումը
- հիվանդությունների կանխարգելումը
- հիվանդների առաջին բուժօգնությունը

Բուժակ – մերսողը իրականացնում է մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.
- պացիենտների արտաքին տեսքի և առողջական վիճակի գնահատում
- հիվանդությունների կանխարգելում
- պացիենտի առողջական վիճակի վերականգնում
- ազգաբնակչության կրթում
- մերսման ծառայության կազմակերպում և նորմատիվ փաստաթղթերի վարում:
Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները`
- յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը
- յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային /կրթական ծրագրերը:

«Բուժական մերսում» մասնագիտության ուսման տևողությունը 2 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 3 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

Մեր հաղորդումները