ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Բուժական կոսմետոլոգիա

0410 «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտություն


Շրջանավարտների որակավորումը `կոսմետոլոգ:
Բուժական կոսմետոլոգիայի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես կոսմետոլոգ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական և սոցալիական պաշտպանության հիմնարկները:
Գործունեությունը ուղղված է առանձին անձանց, ազգաբնակչության տարբեր սեռատարիքային խմբերի պատշաճ , գեղագիտական արտաքին տեսքի և առողջության պահպանմանը:


Այն ներառում է`
- պացիենտներին և ազգաբնակչության առողջ ապրելակերպի ուսուցումը
- պացիենտների, ազգաբնակչության առողջ, գեղեցիկ, նորաձև արտաքին տեսքի պահպանումը
- սպասարկման ոլորտում անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը:
- սպասարկման ոլորտներում սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական պահանջվող նորմերի ապահովումը:
- մասնագիտական գործունեության մեջ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը
- ծերացման կանխարգելման վերաբերյալ խորհրդատվական և ուսուցողական աշխատանքները
- բնակչության առողջության ամրապնդումը
- հիվանդությունների կանխարգելումը
- բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարումը
- հիվանդների խնամքը և առաջին բուժօգնությունը:
Կոսմետոլոգը իրականացնում է մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները` 
- պացիենտիների արտաքին տեսքի գեղագիտական և ընդհանուր առողջական վիճակի գնահատում
- պացիենտի արտաքին տեսքի գեղագիտական , գեղազարդային հարդարում
- հիվանդությունների կանխարգելում
- հիվանդի ընդհանուր խնամք
- ազգաբնակչության կրթում
- կոսմետոլոգիական ծառայության կազմակերպում և նորմատիվ փաստաթղթերի վարում:
Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները`
- յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը
- յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային /կրթական ծրագրերը:

«Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսման տևողությունը 2 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 3 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

Մեր հաղորդումները