ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Դիմորդին

 

 ՀՀ ԿԳՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ  <<ԷՐԵԲՈւՆԻ>> ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ  ՔՈԼԵՋԸ

հայտարարում  է 2017-2018  ուս. տարվա

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Անվճար և վճարովի ուսուցման տեղերի համար, ինչպես միջնակարգ (լրիվ) ընդհանուր /12 ամյա/, այնպես էլ հիմնական ընդհանուր /9 ամյակրթությամբ դիմորդների համար.

Միջին մասնագիտական կրթություն

Մասնագիտություններ

Որակավորում

 Ուսման տևողությունը

 

12-ամյա

9- ամյա

Քույրական գործի կազմակերպում

Բուժքույր/բուժեղբայր - մենեջեր

4 տարի

5 տարի

Քույրական գործ

Բուժքույր/բուժեղբայր

3 տարի

4 տարի

Մանկաբարձական գործ

Մանկաբարձ

3 տարի

4 տարի

Դեղագործություն

Դեղագործ

2 տարի

3 տարի

Ատամնատեխնիկական գործ

Ատամնա­տեխնիկ

2 տարի

3 տարի

Բուժական կոսմետոլոգիա

Բուժքույր կոսմետոլոգ

2 տարի

3 տարի

Բուժական մերսում

Բուժքույր մերսող

2 տարի

3 տարի

Լաբորատոր ախտորոշում

Լաբորանտ ախտորոշող

2 տարի

3 տարի

 

Դեղագործություն  մասնագիտության գծով գործում է նաև ՀԵՌԱԿԱ ուսուցում` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ դիմորդների համար, ուսման տևողությունը` 3 տարի: 

 

Նախնական մասնագիտական կրթություն`

Անվճար ուսուցմամբ - Հիվանդի ընդհանուր խնամք մասնագիտությամբ, որակավորումը` կրտսեր բուժքույր: Ուսման տևողությունը 1 տարի է միջնա­կարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ դիմորդների համար:

1.Ընդունելությունը կազմակերպվում է միայն համապատասխան մասնագիտության գծով ըստ կրթության հիմքերի գործունեության թույլտվության առկայության դեպքում :

2.Հիմնական կրթության հիմքով ուսման վարձի փոխհատուցման տեղում՝ մրցութային հիմունքով ընդունվում են մինչև 19 տարեկան դիմորդները, անվճար ուսուցմամբ թափուր տեղերի առկայության դեպքում նոր միայն 19 տարեկանից բարձր տարիք ունեցողները ըստ հավելված 65 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 12-ը հուլիս 2017թ N 769-Ա/2 հրամանի:

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2017թ. Հուլիսի 13 -ից մինչև տվյալ մասնագիտության քննութ­յունից 2 օր առաջ` ըստ հաստատված ժամանակացույցի:

Օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունումը իրականացվում է  ս.թ հուլիսի 7-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

  Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում` օրինական ներկայա­ցուցչ­ի հետ /ծնող կամ հոգեբարձու/ ներկայացնում է.

1) դիմում 

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը 

3) /3x4/ չափսի 6 լուսանկար 

4) անձը հաստատող փաստաթուղթ 

5) տեղեկանք բնակության վայրից

 6) կցագրման վկայական 

7) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ:

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 900-1700:

 

Անվճար և վճարովի ուսուցման համակարգում ընդունելությունն անց է կացվում ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:

 

Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է 2017թ օգոստոսի 26-27-ը:

 

Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասինՀՀ օրենքի 7-րդՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասինՀՀ օրենքի 14-րդ, “Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասինՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 1999թ. հ. 545 որոշման պահանջներին բավարարող, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները:

 

Հաստատությունը հրամանագրված դիմորդի հետ կնքում է համապատասխան պայմանագիր, ուսման տարեկան վարձը կազմում է 260,000դրամ, իսկ օտարերկրյա դիմորդների համար տարեկան վարձը կազմում է 320 000 դրամ:

 

Քոլեջում ուսուցման ձևը` առկա /ստացիոնար/ բոլոր բաժինների համար և հեռակա

 <<Դեղագործություն >> բաժնի համար:

 

Քոլեջում ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, տեսալսողական պարագաներով հագեցած է կաբինետ-լաբորատորիաներով և լսարաններով, ունի հարուստ գրադարան և համակարգչային տեխնիկա: Պրակտիկ կլինիկական ուսուցումը կազմակերպվում է Երևանի և հանրապետության լավագույն բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում, դեղատներում, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոններում:

 

Համաձայն կնքված պայմանագրերի քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները կարող են ուսումը շա­րու­նակել:

1.Քույրական գործի կազմակերպում”  շրջանավարտները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսում,

 2. <<Քույրական գործի կազմակերպում>>,  <<Քույրական գործ>> , <<Մանկաբարձական գործ>>, <<Դեղագործություն>>, <<Ատամնատեխնիկական գործ>>, <<Բուժական կոսմետոլոգիա>> բաժինների շրջանավարտները Հայկական բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսերում, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսում:

Քույրական գործի կազմակերպում բաժինը պաշտոնապես համարվում է ամերիկյան« Sigma Theta Tau Ամերիկայի Միացյալ Նահանգներ միջազ­գա­յին բուժքույրական պատվավոր միության մասնաճյուղ:

 

Քոլեջի <<Քույրական գործի կազմակերպում>> բաժնի  շրջանավարտները ուսումը կարող են շարունակել ՏԵԽԱՍ նահանգի /ԱՄՆ/ The University of Texas at Tyler և Շոտլանդայի Արևմտյան համալսարանի բուժքույրական քոլե­ջի  մագիստրատուրայում:

 Քոլեջը համագործակցում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, Կալիֆոռնիայի Լոս-Անջելեսի UCLA համալսարանի բժշկական կենտ­րոնի, ՏԵԽԱՍ նահանգի /ԱՄՆ/ The University of Texas at Tyler Օմահա, Կանզաս նահանգների համալսարանական բուժքույրական քոլեջների, Շոտլանդայի Արևմտյան համալսարանի , Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի բժշ­կա­կան գիտությունների համալսարանական քոլեջի, , ինչպես նաև Հայաստանում գործող  միջազգային կազմակերպությունների հետ: 

Քոլեջում գործում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի “Քույրական գործի կազմակերպում” հետդիպլոմային կրթության ամբիոնը բուժքույրերի համար, որտեղ կազմակերպվում են վերապատրաստումներ հանրապետության բոլոր բուժքույրերի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:

Հասցե` Երևան,Տիտոգրադյան 133 /Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ/:

Հեռ` 470760, 470770, 470780  

Մեր հաղորդումները