ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Դեղագործություն

0405 «Դեղագործություն» մասնագիտություն

Շրջանավարտի որակավորումը ` դեղագործ 

Մասնագիտական գործունեության ոլորտներն են. - սեփականության տարբեր ձևերի , պրոֆիլի, իրավակազմակերպչական կարգավիճակի դեղատնային դեղագործական կազմակերպությունները, ներառյալ փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբորատորիաները, պրոֆիլային գիտահետազոտականինստիտուտները - դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում: 
Դեղագործ գործունեությունն ուղղված է ` - բնակչության դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը - դեղերի պահպանման գործընթացի կազմակերպմանը - դեղերի պատրաստման, որակի հսկման և բաց թողման իրականացմանը, - բնակչության բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը: 

«Դեղագործություն» մասնագիտության ուսման տևողությունը 2 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 3 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար: 

«Դեղագործություն» մասնագիտության համար գործում է նաև ուսուցման հեռակա համակարգ միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար, ուսման տևողությունը 3 տարի է:

Մեր հաղորդումները