ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Քույրական գործ

0406 "Քույրական գործ" մասնագիտություն

Քույրական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու , որպես բուժքույր և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական, գիտահետազոտական , բնակչության սոցիալական պաշտպանության և բուժծառայություն իրականացնող այլ հիմնարկները:
Նրա գործունեությունը ուղղված է առանձին անձանց, ընտանիքներին, բնակչության խմբերին օգնություն ցուցաբերելու և ներառում է`
- բնակչության առողջության պահպանումը և ամրապնդումը,
- հիվանդությունների կանխարգելումը, 
- բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարումը 
- հիվանդների համալիր խնամքը
- առողջության վերականգնումը:

Բուժքույրը կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`
- բուժախտորոշիչ
- բուժսպասարկման
- բուժկանխարգելիչ
- վարչակազմակերպչական
- ուսուցողական

Բուժքրոջ հետագա կրթության իրավունքները.
- յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը
- յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային /կրթական ծրագրերը:

«Քույրական գործ» մասնագիտության ուսման տևողությունը 3 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 4 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

Մեր հաղորդումները