ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Քույրական գործի կազմակերպում

0415 «Քույրական գործի կազմակերպում»  մասնագիտություն

Շրջանավարտի որակավորումը `քույրական գործի կազմակերպիչ, բուժքույր:
Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը`

Քույրական գործի կազմակերպման մասնագետը պատրաստվում է աշխատելու, որպես քույրական գործի կազմակերպիչ և նրա գործունեության ոլորտը ներառում է`
- տարբեր սեփականության ձևերի առողջապահական հիմնարկները.
- առողջապահական կառավարման մարմինները` ներառյալ կենտրոնական , տեղական և գերատեսչական .
- բժշկա-սոցիալական պաշտպանության հիմնարկները
- բժշկական միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունները
- բուժքույրական գործի բնագավառում հետազոտություններ կատարող գիտահետազոտական հիմնարկները և կազմակերպությունները:
Քույրական գործի կազմակերպչի գործունեությունը ուղղված է`

- միջին և կրտսեր բուժանձնակազմի կառավարման ապահովում առողջապահական հիմնարկներում
- բուժքույրական ծառայությունների կառավարման համակարգի կազմակերպում և հետագայում կատարելագործում սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններին համապատասխան.
- բուժքույրական որակյալ անձնակազմի պատրաստման և վերապատրասման աշխատանքների ապահովում
- մասնագիտական բարձրորակ բուժքույրական օգնության և խնամքի իրականացում առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի մակարդակով:
- հանրային առողջության ցուցանիշների ուսումնասիրում , հիվանդությունների ախտորոշման բուժման, կանխարգելման, հակահամաճարակային, վերականգնողական միջոցառումների իրականացում.
- ազգաբնակչության առողջ ապրելակերպի ձևավորման գործում առանձին անհատների, ընտանիքների հանրության տարբեր խմբերի կրթում, բժշկասանիտարական գիտելիքների քարոզչություն.
- առողջապահության կազմակերպման և բուժքույրական գործի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կատարում.
- մանկավարժական գործունեության իրականացում: 

«Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության ուսման տևողությունը 4 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 5 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

Մեր հաղորդումները