ՀՀ Կրթության և Գիտության նախարարության
Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ
 
  • Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ բեմ բարձրացվեց Հայաստանի դրոշը
  • Հայաստանի Երկրորդ Միջազգային Բուժքույրական Համագումար
  • Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը հիմնեց Սիգմա Տետա Տաու միջազգային պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը

Հիվանդի ընդհանուր խնամք

1706 «Հիվանդի ընդհանուր խնամք» մասնագիտություն

Շրջանավարտի որակավորումը ` կրտսեր բուժքույր

Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը`
Հիվանդի և ընդհանուր խնամքի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես կրտսեր բուժքույր և նրա ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանություն իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև ընտանիքներ:
Նրա գործունեությունն ուղղված է առանձին անձանց ,ընտանիքներին, բնակչության տարբեր խմբերին խնամք և օգնություն ցուցաբերելուն և ներառում է `
- Հիվանդի համալիր խնամքը
- Առողջության պահպանումը և ամրապնդումը
- Հիվանդությունների կանխարգելումը
- Պացիենտի կրթումը

«Հիվանդի ընդհանուր խնամք» մասնագիտությամբ կրտսեր բուժքույրն իր պատրաստվածությանը համապատասխան կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.
- խնամքի և բուժսպասարկման 
- բուժկանխարգելիչ
- վերականգնողական 
- ուսուցողական

Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները:
«1706» Հիվանդի ընդհանուր խնամք մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը պատրաստված է `
- յուրացնելու միջին մասնագիտական կրթության կրթական ծրագիրը
- յուրացնելու հետդիպլոմային շարունակական կրթական ծրագրերը

« Հիվանդի ընդհանուր խնամք » մասնագիտության ուսման տևողությունը 1 տարի է միջնակարգ լրիվ կրթության հիմքով դիմորդների համար և 2 տարի` հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար:

Մեր հաղորդումները