Գլխավոր
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ,ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
որ ընտրել եք Երևանի հայ- ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը,
քոլեջ, որն ունի տասնամյակների պատմություն և բժշկական միջին մասնագիտական կադրեր
պատրաստելու հարուստ փորձ:
Այն հանրապետությունում ճանաչված է,որպես առաջատար կրթական հաստատություն:
Քոլեջում Ձեզ հնարավորություն կտրվի ընտրություն կատարել ըստ Ձեր նախասիրությունների
հետևյալ 6 մասնագիտություների միջև
`
1. «Քույրական գործ»,
2. «Մանկաբարձական գործ»,
3. «Դեղագործություն»,
4. «Բուժական կոսմետոլոգիա»,
5. «Քույրական գործի կազմակերպում»,
6. «Ատամնատեխնիկական գործ»,
Բոլոր մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, որոնց մասին ավելի
մանրամասն կարող եք տեղեկանալ համապատասխան մասնագիտություններ մուտք գործելով:
Ուսուցումը բարձր հիմքերի վրա է դրված շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխան
պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների
և առարկայական ծրագրերի:
Քոլեջն ունի ժամանակակից սարքավորումներով և ուսումնադիտողական պարագաներով հագեցած
կաբինետ-լաբորատորիաներ, համակարգչային հագեցվածություն, իտերնետային կապ, հարուստ
գրադարան:
Պրակտիկ ուսուցումն անցնում է մայրաքաղաքի լավագույն կլինիկական բազաներում:
Քոլեջի բարձր որակավորում ունեցող 130 դասախոսները կօգնեն ձեզ դառնալու առողջապահության
միջին օղակի արդի պայմաններում մրցունակ մասնագետներ:
Քոլեջն առաջարկում է նաև անգլերեն լեզվով անցկացվող կուրսեր, որի նպատակն է մեկ
ընդհանուր միջազգային միջավայր ինտեգրել ուսանողներ աշխարհի տարբեր մասերից:
Կրկին ողջունում ենք Ձեր գալուստը Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ:
Ալինա Քուշկյան ԲԳԴ
Քոլեջի տնօրեն,
ՀՀ Առողջապահության նախարարության
ԱԱԻ «Քույրական գործի կազմակերպում» ամբիոնի վարիչ,
ՀՀ Առողջապահության նախարարության
Քույրական գործի գլխավոր մասնագետ: